International Exchange Center International Exchange Center


Եկամտահարկի վերադարձը ԱՄՆ-ում աշխատած ոչ ռեզիդենտ օտարերկրացիների համար

ԱՄՆ օրենսդրության համաձայն` բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ստացել են աշխատավարձ Միացյալ Նահանգներում, պարտավոր են եկամտահարկի վերադարձման հայտ ներկայացնել (US Income Tax Return):

RTTAX-ը մասնագիտանում է ԱՄՆ-ում աշխատած ոչ ռեզիդենտ օտարերկրացիների համար եկամտահարկի վերադարձման փաստաթղթերի պատրաստմամբ և ձեզ կտրամադրի հարկերի վերադարձման ամենապրոֆեսիոնալ ծառայություններ:

Ինչի՞ մասին է խոսքը

Աշխատելով Միացյալ Նահանգներում գոնե մի քիչ`դուք անպայման կվճարեք եկամտահարկ ձեր աշխատավարձից: Այնուամենայնիվ, դուք իրավունք ունեք վճարած հարկերի մասնակի կամ լրիվ վերադարձման: Եթե դուք հետաքրքրվեցիք ձեր գումարի վերադարձով, ապա ST Consulting-ը ՄՓԿ-ի հետ համատեղ կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի վերադարձնեն ձեր հարկերից որքան հնարավոր է առավելագույն գումար` ԱՄՆ օրենքներին համապատասխան:

Մեր ծառայությունների համար դուք պետք է վճարեք վերադարձվող գումարից ընդամենը 9%` մոտ 40 դոլար: Դիմեք մեզ հենց հիմա, որպեսզի վերադարձնեք հարկերը, որոնք դուք վճարել եք 2002, 2003, 2004 կամ 2005 թվականին:

Հարկերի վերադարձման ծառայություններ

Փաստաթղթեր, որոնք պետք կգան հարկերի վերադարձման համար
1. Հարկերի վերադարձման հայտ(քաշեք),
2. W-2 ձևաթուղթ և/կամ հաշվարկային թղթեր (վճարման չեկեր) ձեր յուրաքանչյուր գործատուից (բնօրինակները),
3. Սոցիալական ապահովության քարտի պատճեն (Social Security card),
4. Ձեր անձնագրի պատճեն,
5. ԱՄՆ մեկնելու վիզայի պատճեն,
6. DS-2019 ձևաթղթի կամ ԱՄՆ-ում աշխատելու իրավունք տվող այլ փաստաթղթի պատճեն,
7. I-94 քարտի երեսային և հակառակ կողմը (եթե առկա է):

Փաստաթղթերի նշված փաթեթը ներկայացվում է ՄՓԿ` Տերյան 91-5 հասցեով, հեռ. 58-13-72:

Շատ կարևոր է մեզ տրամադրել W-2 ձևաթղթեր և/կամ վերջնական վճարային ամփոփագիր (paychek) ձեր բոլոր ԱՄՆ գործատուներից: Եթե նույնիսկ գործատուն ձեր աշխատավարձից հարկ չի պահել, անհրաժեշտ է մեզ տրամադրել W-2 ձևաթղթեր կամ վերջնական վճարային ամփոփագիր այդ գործատուից:

W-2 ձևաթուղթը արտացոլում է ձեր եկամուտը և այն հարկերը, որոնք դուք վճարել եք օրացուցային տարվա ընթացքում: ԱՄՆ օրենքներին համապատասխան` յուրաքանչյուր գործատու պետք է փոստով W-2 ձևաթղթերն ուղարկի մինչև հունվարի 31-ը` աշխատողին տրամադրված հասցեով: Եթե դուք չեք ստացել ձեր W-2 ձևաթղթերը յուրաքանչյուր գործատուից փետրվարի վերջին, խնդրում ենք դիմել մեր օգնությանը ձերW-2 ձևաթղթերի որոնման համար:

Ուշադրություն դարձրե՛ք. Եթե դուք չունեք վերը նշվածներից որևիցե փաստաթուղթ, խնդրում ենք դիմել ՄՓԿ` օգնության համար:

Վերադարձը

Ձեր ֆեդերալ և տեղական հարկի գումարը կախված է (1) նահանգից, որտեղ դուք աշխատել եք, (2) ձեր ստացած ողջ աշխատավարձից և (3) բոլոր հարկերից, որոնք դուք վճարել եք Միացյալ Նահանգների կառավարությանը (100-ից 90-ի դեպքում մենք ապահովում ենք ԱՄՆ-ում վճարած հարկերի 100% վերադարձ): Խնդրում ենք ուշադրություն դարձնել հարկերի վերադարձման անվճար հաշվարկման վրա:

I, F, M կամ Q վիզա ունեցողների սոցիալական և բժշկական ապահովագրության ֆոնդի հարկերը վերադարձվում են 100%:

Հարկերի վերադարձման գործընթացի տևողությունը

Սկսած հունվարի 1-ից` ԱՄՆ ֆեդերալ և տեղական հարկերի վերադարձման գործընթացի միջին տևողությունը կազմում է 80-120 օր և կախված է ձեր կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ամսաթվից: Եթե դուք ներկայացնում եք բոլոր լրացված փաստաթղթերը ապրիլի 1-ից հետո, ապա գործընթացը տևում է 180 օր: Այն դեպքում, եթե ԱՄՆ տեսչական ծառայությունները որոշեն ստուգել ձեր հարկերի վերադարձման գումարը և ստուգեն ձեր ներկայացրած փաստաթղթերի իսկությունը, ապա հարկերի վերադարձման գործընթացը կարող է զբաղեցնել սովորականից ավել ժամանակ:

Սոցիալական և բժշկական ապահովագրության ֆոնդի հարկերի վերադարձը տևում է մոտավորապես 6-8 ամիս:

Ուշադրություն դարձրե՛ք, որ բոլոր ծառայությունների դիմաց վճարումը իրականացվում է ՄԻԱՅՆ ողջ գործընթացի ավարտից հետո, երբ հաճախորդը ստանում է հարկերի վերադարձվող գումարով չեկ: ST Consulting-ը ծառայությունների դիմաց ոչ մի նախնական մուծում չի գանձում: Կոմիսիոն վճարը գանձվում է միայն այն ժամանակ , երբ դուք վերադարձնում եք ձեր հարկերը:

Ինչպե՞ս եք դուք ստանում ձեր գումարը

Դուք ՄՓԿ-ում կստանաք չեկ(եր): Միայն դուք կարող եք կանխիկացնել ստացած չեկը: Նաև ձեր ցանկությամբ մենք կարող ենք փոխանցել գումարը ձեր բանկային հաշվին:

Ո՞վ կարող է դիմել

Մենք տրամադրում ենք հարկերի վերադարձման ծառայություններ ուսանողներին, ժամանակավոր աշխատողներին, ովքեր այցելել են ԱՄՆ J-1, H-2B, F-1, M-1 կամ այլ տիպի վիզաներով: Բոլոր նրանք, ովքեր այցելել են ԱՄՆ ուսման անցկացման համար կամ փոխանակման ծրագրերով, օրինակ` Work and Travel, Camp Counselor, ստաժավորման կամ ցանկացած այլ ծրագրով, կարող են համարձակորեն դիմել մեզ, և մենք ուրախ կլինենք ձեզ օգնել:

Օգտակար խորհուրդներ: Ինֆորմացիա

Հարկումը ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում գանձվում է այն նահանգի ֆեդերալ, տեղական և եկամտային հարկ, որտեղ դուք աշխատում եք:

Ամեն տարի ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև ԱՄՆ-ում աշխատող կամ աշխատած օտարերկրացիները պետք է լրացնեն հարկերի վերադարձման փաստաթուղթ և ուղարկեն այն հարկային մարմիններին մինչև ապրիլի 15-ը: Յուրաքանչյուրը պետք է ցույց տա բոլոր իր եկամուտները, դրանց աղբյուրը, մուծած հարկերը և հաշվարկի հարկման ենթակա գումարը և հարկային գերավճարների գումարը: ԱՄՆ հարկային մարմինները կհամեմատեն տրամադրված ինֆորմացիան գործատուների տրամադրած ինֆորմացիայի հետ, այնուհետև յուրաքանչյուր դիմողին կուղարկվի գերավճարի գումարով չեկ:

Սովորաբար տարբերությանը գերազանցում է վճարման ենթակա հարկերին, և ֆիզիկական անձիք ունեն վերադարձման իրավունք: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձիք վճարել են ավելի քիչ, քան անհրաժեշտ է, այդ անձիք պարտավոր են ծածկել հարկային պակասորդը և ուղարկել այն ԱՄՆ հարկային մարմիններին: Հարկման ենթակա վճարվող գումարի պակասորդը կարող է խոչընդոտ հանդիսանալ հաջորդ անգամ ԱՄՆ մեկնելու համար վիզա ստանալիս:

Հատուկ հարկումը J-1, F-1, M-1 և Q-1 վիզաներ ունեցոզների համար

ԱՄՆ-ում օտարերկրացի ուսանողները վճարում են ամերիկացիների կողմից վճարվող հարկերից միայն մի քանիսը:

Հարկերը, որոնք դուք պետք է վճարեք

Եկամուտներից Ֆեդերալ հարկ – վճարվում է ֆեդերալ կառավարությանը բոլոր ֆիզիկական անձանց եկամուտներից: Այս հարկը գանձվում է աշխատավարձից, թեյավճարներից և այլն: Այն կազմում է ձեր աշխատավարձի մոտավորապես 10-15%-ը:

Նահանգի և քաղաքի եկամտահարկ: Նահանգի եկամտահարկի մեծությունը կազմում է ձեր եկամտի մոտավորապես 5-8%-ը, և քաղաքային հարկը` 1-3%-ը:

Միջին հաշվով, հարկային պահումներով կարող է պահվել ձեր եկամտի 15-20%-ը:

Հարկերը, որոնք դուք չեք վճարում

Սոցիալական և բժշկական ապահովության, ինչպես նաև Գործազրկության ֆեդերալ հարկը(FUTA): Եթե դուք ձեր վճարային ամփոփաթերթիկում “FICA” և “FUTA”, “Social Security” կամ “Medicare” բառերից հետո նկատել եք որևէ պահումներ, նշանակում է` ձեր գործատուն սխալ է թույլ տվել: Խնդրում ենք դիմել ձեր գործատուին սխալմամբ պահված այդ հարկերի գումարի վերադարձման համար կամ կապվեք ձեր ծրագրի ղեկավարի կամ հովանավորի հետ, եթե ձեզ հարկավոր է օգնություն այդ հարցի լուծման համար:

Աշխատանքը Միացյալ Նահանգներում

Մինչ դուք կսկսեք աշխատել, յուրաքանչյուր գործատու կխնդրի ձեզ լրացնել W-4 ձևաթուղթ (աշխատողի պահվող միջոցների սերտիֆիկատ): Լրացման հրահանգները կարելի է գտնել InterExchange Handbook-ում, որը ստանում է ՄՓԿ-ի յուրաքանչյուր մասնակից:

Օրինակ`
1. նշեք “single” 3-րդ տողում, որտեղ խոսքը գնում է ընտանեկան դրության մասին (նույնիսկ եթե դուք ամուսնացած եք կամ ամուսնալուծված),
2. նշեք միայն մեկ պահվող հարկ 5-րդ տողում, նույնիսկ եթե դուք Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ռեզիդենտ եք կամ ԱՄն քաղաքացի,
3. 6-րդ տողում նշեք, որպեսզի շաբաթական պահվի $7.60 լրացուցիչ հարկ: Եթե վճարման ժամկետը կազմում է 2 շաբաթ, ապա այդ դեպքում հարկման գումարը կկազմի $15.20,
4. ոչինչ մի մուտքագրեք 7-րդ տողում:

Ուշադիր եղեք և ճիշտ նշեք ձեր հասցեն W-4 ձևաթղթում:

Ավելի լավ է նշել Երևանում ՄՓԿ-ի հասցեն կամ այլ հուսալի փոստային հասցե Հայաստանում:

Միացյալ Նահանգներից մեկնելուց առաջ

Social Security card.
Եթե դուք ինչ-որ պատճառներով չեք ստացել Սոցիալական ապահովության քարտ, ԱՄՆ-ում ձեր գտնվելու ավարտից առաջ դիմեք մոտակա SSA գրասենյակ, որպեսզի ճշտեք ձեզ հատկացված SS համարը: Մի մեկնեք Միացյալ Նահանգներից` առանց ձեր Սոցիալական ապահովության համարի գրավոր հաստատման:

Վճարային ամփոփագրեր (Paychecks)

Հիմնականում ձեր աշխատավարձը կտրվի բանկային չեկերով: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ անունը և սոցիալական ապահովության համարը ճիշտ լինեն: Եթե դուք սխալ եք նկատել, դիմեք ձեր գործատուին և անհապաղ կատարեք անհրաժեշտ ճշգրտումները:

Պահպանեք ձեր բոլոր վճարային ամփոփագրերի պատճեները, հատկապես վերջինների: Համոզվեք, որ դուք ունեք վերջնական վճարային ամփոփագիր յուրաքանչյուր գործատուից:

Շատ կարևոր է, որ ձեր անունը և սոցիալական ապահովության համարը ճիշտ նշված լինեն յուրաքանչյուր փաստաթղթում: Դա ձեզ կօգնի որքան կարելի է արագ ետ ստանալ ձեր հարկերը և վերադարձման գործընթացի ժամանակ խուսափել անցանկալի հետաձգումից:

W-2 ձևաթուղթ. Խնդրեք ձեր գործատուներին ուղարկել ձեզ W-2 ձևաթուղթ ձեր հասցեով կամ Երևանում ՄՓԿ-ի գրասենյակի հասցեով` Տերյան 91-5: Նաև եթե դուք ուզում եք կապնվել ձեր գործատուի հետ W-2 ձևաթուղթ ստանալու համար, ձեր յուրաքանչյուր գործատուի համար նշեք հետևյալ ինֆորմացիան` ընկերության անվանումը և հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի և Ինտերնետի հասցեն:

I-94 ձևաթուղթ. Սա օտարերկրյա քաղաքացու ժամանման/մեկնման մասին թերթիկ է: Այս ձևաթուղթը տրվում է ձեզ ինքնաթիռում Միացյալ Նահանգներ վայրէջք կատարելուց առաջ և изымается միջազգային ուղերթին գրանցվելու ժամանակ, երբ դուք ետ եք վերադառնում: Պատճենահանեք այդ փաստաթուղթը հայրենիք վերադառնալուց առաջ. դա կարող է պահանջվել սոցիալական և բժշկական ապահովության հարկերի վերադարձման համար:

Առավել Հաճախ տրվող հարցերի պատասխանները

- Բոլորին հարկավո՞ր է արդյոք դիմել եկամտահարկի վերադարձման համար
- ԱՄՆ-ում յուրաքանչյուր աշխատող և եկամտի աղբյուր ունեցող (աշխատավարձ, թեյավճար և այլն) պարտավոր է դիմել եկամտահարկի վերադարձման համար: ԱՄՆ օրենքներին համապատասխան` նույնիսկ եթե ֆիզիկական անձը հարկերի փոքր գումար է վճարել կամ ընդհանրապես հարկերը չի վճարել, պարտավոր է եկամտահարկի վերադարձման փաստաթուղթ ուղարկել: Եթե դուք նման փաստաթուղթ չեք ուղարկում, ապա ձեզ` որպես ոչ ԱՄՆ քաղաքացու, ապագայում կարող են մերժել ամերիկյան վիզա ստանալու համար: Սովորաբար ԱՄՆ այցելած օտարերկրյա քաղաքացիների մեծամասնությունը ետ են ստանում նախօրոք վճարած եկամտահարկը:

-Ես ունեցել եմ երեք գործատու, բայց նրանցից միայն մեկն է հարկեր պահել: Կարո՞ղ եմ արդյոք ստանալ այդ գործատուի կողմից իմ աշխատավարձից պահված հարկերը:
- Այո, բայց անհրաժեշտ է ինֆորմացիա տրամադրել ձեր բոլոր եկամուտների մասին բոլոր գործատուներից: Համաձայն ԱՄՆ հարկային քաղաքականության` Միացյալ Նահանգներում ձեր ստացած ողջ եկամուտը պետք է հայտարարված լինի եկամտահարկի վերադարձման ժամանակ, քանի որ ձեր վերադարձվող եկամտահարկի մեծությունը կախված կլինի Միացյալ Նահանգներում ստացած բոլոր եկամուտներից: Առավել լրիվ ինֆորմացիայի համար կարդացեք հաջորդ հարցը:

- Ես ունեցել եմ երկու գործատու և երկուսն էլ պահել են հարկեր: Կարո՞ղ եմ արդյոք դիմել նրանցից մեկի կողմից պահված հարկերի վերադարձման համար:
- Ոչ: Եկամտահարկը վերադարձվում է միաժամանակ և հանվում է հարկային տարվա ընթացքում ստացած բոլոր եկամուտների գումարից: Դուք պետք է ներկայացնեք լրիվ ինֆորմացիա ԱՄՆ-ում բոլոր աղբյուրներից` աշխատավարձ, թեյավճար և այլն, ստացած բոլոր եկամուտների մասին: Տեսչություն ներկայացրած ոչ լրիվ կամ ոչ ճիշտ ինֆորմացիան հարկերի վերադարձման ժամանակ կարող է բերել IRS-ի կողմից տուգանքների:

- Ի՞նչ անել, եթե ես չունեմ վերջնական վճարային ամփոփագիր: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել նախավերջին ամփոփագիրը:
- Ոչ: Նախավերջին վճարային ամփոփագիրը ճիշտ չի արտացոլում ձեր եկամուտների գումարը և դրանցից պահված հարկերը ու չի կարող օգտագործվել հարկերի վերադարձման համար դիմելիս: Ձեզ նույնիսկ կարող են տուգանել ոչ ճիշտ ինֆորմացիա ներկայացնելու համար: Եթե դուք չունեք վերջնական վճարային ամփոփագիր, խնդրում ենք դիմել մեզ W-2 ձևաթղթի որոնման օգնության համար:

- Գոյություն ունի՞ արդյոք հարկերի վերադարձման համար դիմելու ժամկետ:
- Բոլոր ձեր փաստաթղթերը ԱՄՆ հարկային տեսչության հասցեով պետք է ուղարկել մինչև ապրիլի 15-ը: IRS-ը կարող է ձեզ տուգանել ուղարկման ուշացման համար, եթե փաստաթղթերը ուղարկվել են նախատեսված ամսաթվից ուշ: Եթե ինչ-ինչ պատճառներով դուք չեք կարողացել ժամանակին ավարտել հարկային փաստաթղթերի հետ աշխատանքը, ապա հնարավոր է նաև հարկերի վերադարձման համար դիմել ապրիլի 15-ից հետո: Հարկային տեսչությունը այնուհանդերձ կընդունի ձեր դիմումը 2005, 2004, 2003, 2002թթ. հարկերի վերադարձման համար, բայց այդպիսի վերադարձման գործընթացը կխլի սովորականից ավելի երկար ժամանակ:

- Ի՞նչ անել, եթե ձեր հաշվարկները ցույց են տալիս, թե ես լրիվ չեմ վճարել հարկերը:
- Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս անպայման ուղարկել հարկային տեսչություն բոլոր փաստաթղթերը և լրիվ վճարել բոլոր անհրաժեշտ հարկերը: Դա կօգնի խուսափել անտեղի խնդիրներից, եթե ապագայում դուք ցանկանաք այցելել ԱՄՆ:

- Ես չեմ ստացել Սոցիալական ապահովության քարտ: Այդ դեպքում կարո՞ղ եմ արդյոք դիմել հարկերի վերադարձման համար:
- Այո: Խնդրում ենք կապվել մեզ հետ մանրամասները ճշտելու համար, թե ինչպես դուրս գալ այդպիսի դրությունից:




Copyright © iec.am | կապ
Ձևավորումը՝ ChukԱրտակ Հարությունյանի (aka Chuk)

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources