Սա ուսանողների փոխանակման ամենատարածված ծրագիրն է: Work and Travel USA ծրագիրը  թույլ է տալիս 3 ամսով  գնալ ԱՄՆ և ապրել ինքնուրույն կյանքով, օրինական աշխատել սպասարկման ոլորտում. ռեստորաններում, հյուրանոցներում, զվարճանքների այգիներում (Disneyland-ի տիպի), խանութներում և այլն: Կարելի է ինքնուրույն որոշել, թե ինչքան ժամանակ ծախսել հանգստի և զվարճանքների վրա: Մեկ ժամվա մինիմալ աշխատավարձը կազմում է  8,50 դոլլ., բայց, որպես կանոն, ծրագրի բոլոր մասնակիցները մեկ ժամվա համար ստանում են 10-11 դոլլարից սկսած: Եթե շաբաթը  ոչ միայն  40 ժամ աշխատել  մի  աշխատանքի վրա, այլ նաև 20-30 ժամ աշխատել ուրիշ տեղ, ապա բոլոր ծախսերից և ծրագրի արժեքից բացի կարելի է վաստակել որոշակի գումար (հաճախ ուսանողները 3-4  հազար դոլլարից ավելի են բերում): 
 
 
WORK AND TRAVEL 2022 ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ (մինչև մարտի 21-ը) 
| Գինը | 
Ինչ է մտնում ծրագրի գնի մեջ | 
 
| $1484 + 50 000 դրամ | 
DS-2019, բժշկական ապահովագրություն 3 ամսով,  24-Ժամյա hotline ԱՄՆ-ում և շատ բարի վերաբերմունք քանի ստեղ եք | 
 
| $1784 + 50 000 դրամ | 
DS-2019, բժշկական ապահովագրություն 3 ամսով,  24-Ժամյա hotline ԱՄՆ-ում, շատ բարի վերաբերմունք քանի ստեղ եք + JOB OFFER | 
 
 
 
 
WORK AND TRAVEL ԾՐԱԳՐԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ 	
Ա 
Ծանոթանալ ծրագրի և պայմանագրի մանրամասներին, գրանցվել հարցազրույցի: 
Բ 
Հարցազրույցին ներկայանալ` հետեվյալը ունենալով. 
1.	Ուսանողական տոմս/ 
2.	Ուսանողական գրքույկ 
3.	Տեղեկանք ԲՈւՀ-ից 
Գ 
Պայմանագիր ստորագրել 
 
Դ 
Մուծել առաջին գումարը – 50 000 դրամ + 335 $: 
Ե 
5 օրվա ընթացքում լրացնել online հարցաթերթիկը exchange.iec.ru կայքում + տեղեկանք ԲՈւՀ-ից 
Զ 
Եթե job offer ձեզ համար փնտրում է IEC, ապա պայմանագիր ստորագրելուց և առաջին գումարը մուծելուց հետո անմիջապես ուղարկել ձեր ինքնակենսագրությունը (CV, resume) Արամին` aram@iec.am  
Է 
Մարդավարի հանձնում եք ձմեռվա քննությունները 
Ը  
JOB OFFER-ը ծրագրի հովանավոր կազմակերպության կողմից հաստատվելուց հետո ստանում ենք Ձեր DS-2019 ձևը, որի հիման վրա ուսանողները ստանում են J-1 visa: Պատրաստվում եք մուծել ծրագրի գնի վերջին մասը: 
Թ 
Ապրիլ-մայիս - անցնում ենք դեսպանատան հարցազրույցը: 
Ժ 
Adios. Չմոռանա՛ք վերադառնալ Հայրենիք: 
 
 
WORK AND TRAVEL ԾՐԱԳՐԻ ԲԱՌԱՐԱՆԸ 	
International Exchange Center (IEC) ---Էդ մենք ենք՝ Միջազգային Փոխանակման Կենտրոն Երևանում  / հեռ. 099-580582 / 
InterExchange (IEX) ---Մեր ամենակարևոր ու սիրած ամերիկյան հովանավոր-գործընկերը / NY / tel. 212-924-0446 / 
Հովանավոր /sponsor/ --- Ամերիկյան կազմակերպություն է, որը ապահովում է օրինական և իրավական կարգավիճակը ԱՄՆ-ում և տրամադրում է շատ անհրաժեշտ DS-2019 թուղթը:  
DS-2019 --- Ահավոր կարևոր թուղթ, որի և միայն որի հիման վրա ուսանողությունը կարա ստանա J-1 վիզան:  
J-1 վիզան --- Իրավունք է տալիս ունեցողին աշխատել և ճանապարհորդել Ամերիկայում: Օրինականորեն:  
Job offer ---  Ամերիկյան գործատուից աշխատելու հրավեր: Մարդիկ սրա համար 200-400 դոլար են տալիս: 
 
 
Մեր անկրկնելի առավելություններն ու աչքի ընկնող պլյուսները 
1. Ծրագրի գինը – լավագույնը Հայաստանում 
2. Գործում ենք 1997 թ.ից: Ամենամեծ փորձն ունենք Հայաստանում: 
3. Մինիմալ կորուստները վիզա չստանալու դեպքում /$335-ից/: 
4. 24-ժամյա hotline, երբ դուք գտնվում եք ԱՄՆ-ում: 
5. Մի վագոն գիրք ու բրոշուրներ. յուրաքանչյուր մասնակից ստանում է Открой Америку 460-էջանոց ուղեցույց՝ բոլոր նահանգների քարտեզներով + 2 անգլերեն լեզվով բրոշուր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվելու այդ երկրում (որտեղ գտնել էժան ավիատոմսեր,hostel; տեղեկանալ երկրի օրենքներին): 
6. Էլ չասած, որ Արամն ու Սյոման ծրագրի հետ կապված ցանկացած հարցերին կպատասխանեն: 
 
 |